Ռուսաստան

Ռուսաստանում Ասադի թունավորման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Ասադի թունավորման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ Լավրով

Սիրիայի նախկին ղեկավարին Ռուսաստանում թունավորելու հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին արաբական երկրների լրագրողների հետ հանդիպմանն ասել է 

«Բաշար Ասադը մեզ մոտ է մարդասիրական պատճառներից ելնելով։ Նրան և նրա ընտանիքին սպառնում էր ֆիզիկական ոչնչացում։ Եվ մենք հումանիտար նկատառումներից ելնելով ապաստան տրամադրեցինք Բաշար Ասադին և նրա ընտանիքին»,- ասել է Լավրովը։ 

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Ռուսաստանի տարածքում Ասադին թունավորել են՝ ՌԴ արտգործնախարարն ասել է․ «Նրա մոտ մեր մայրաքաղաքում բնակվելու հետ կապված որևէ խնդիր չկա։ Որևէ թունավորման դեպք չի եղել։ Նման խոսակցությունները թողնում եմ նրանց խղճին, ովքեր դրանք տարածում են»։

2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայի ընդդիմադիր ուժերը մտան Դամասկոս, և այն ժամանակվա նախագահ Ասադը հրաժարական տվեց, ապա ապաստան ստացավ Ռուսաստանում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում