Եվրոպա

ՆԱՏՕ-ն սկսում է ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն սկսում է ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունները

Հոկտեմբերի 13-ին կմեկնարկեն ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Կարևոր է նշել, որ այս զորավարժություններն անցկացվում են ամեն տարի։ Մեզ անհրաժեշտ է դա անել, քանի որ այն մեզ կօգնի ապահովել մեր միջուկային զսպման առավելագույն հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը», - դաշինքի ղեկավար Մարկ Ռյուտեն հայտարարել է հոկտեմբերի 10-ին հրապարակված տեսաուղերձում:

«Սա նաև ցանկացած պոտենցիալ հակառակորդի հստակ հասկանալ է տալիս, որ մենք կարող ենք և կպաշտպանենք մեր բոլոր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից», - հավելել է Ռյուտեն։

Զորավարժությունները կանցկացվեն Եվրոպայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հյուսիսային ծովի շրջանում և կտևեն երկու շաբաթ։ Դրանցում գործի կդրվեն ՆԱՏՕ-ի 14 անդամ պետությունների 2 հազար զինծառայող և 71 ինքնաթիռ։

ԱՄՆ-ն կներկայացվի F-35 կրկնակի նշանակության չորս կործանիչներով, որոնք կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք։ Գերմանիան ուղարկել է կրկնակի նշանակության երեք Tornado ինքնաթիռ, Լեհաստանը՝ երեք F-16, Ֆինլանդիան՝ չորս F-18, իսկ Շվեդիան՝ Gripen կործանիչներ։ 

Նիդեռլանդների «Վոլկել» ավիաբազան կդառնա բազավորման հիմնական վայրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում