Փաշինյանը ներկայացրել է իր տարբերակները, թե ինչու կյանքի չեն կոչվել ՀՀ նախկին նախագահների կողմից նկարագրվող լուծումները ԼՂ հարցի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել, թե  ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի երեք նախկին ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կյանքի չեն կոչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ 

Փաշինյանը ներկայացրել է իր տարբերակները, թե ինչու այդ լուծումները կյանքի չեն կոչվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութով։ 

«Ինչո՞ւ ուրեմն Հայաստանի բոլոր երեք նախկին ղեկավարները չեն իրականացրել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ. առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն՝ գուցե, ծառայելով ոչ թե Հայաստանի. այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից։ Եվ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասել է Փաշինյանը։  

Հայերեն English Español ქართული 中文

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ