ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ արտահայտելով մեր ցավակցությունը Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-ասված է Հայաստանի արտգործնախարարության ցավակցական ուղերձում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին մասնակցող Կատարի պատվիրակության երեք անդամները մահացել են ավտովթարից, իսկ ևս երկուսը վիրավորվել։
We join friendly Government & people of Qatar to grieve the loss of Qatari diplomats in an accident in Egypt & wish speedy recovery to ones injured.@MofaQatar_EN
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) October 12, 2025