Երևանյան մեծ էկրան է բարձրացել «Mallորվածը» կինոնկարը

4 րոպեի ընթերցում

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլ ֆիլմերի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Mallորվածը» կինոնկարն արդեն մեծ էկրաններին է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպասված ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին «Կինոմոսկվա»-ում։

Հայկական կինոարտադրությունում ամանորյա ֆիլմերի բացը տարիներ շարունակ զգալի է եղել։ Այդ բացը դեռ 2018 թվականին նկատել է դերասան, պրոդյուսեր Գրիգորը Դանիելյանը: Հենց նրա և դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանի համահեղինակությամբ է ծնվել «Mallորվածը» ֆիլմի գաղափարը, որը կյանքի է կոչվել Գոռ Կիրակոսյանի և Նարեկ Մարգարյանի սցենարով։ 

«Միշտ մտածում էի, որ մեզ պետք են ամանորյա ֆիլմեր, որոնք ամեն տարի կցուցադրվեն։ Պատերազմի օրերին կամավորական աշխատանքի շրջանակում շատ էի շփվում Գոռ Կիրակոսյանի հետ։ Մի անգամ պատմեցի իմ գաղափարի մասին․ որոշեցինք, որ հենց ամեն ինչ ավարտվի,  ֆիլմ նկարահանենք։ Ես և Գարիկ Սեփխանյանը վստահ էինք, որ Գոռն այն լավագույնս կիրագործի, քանի որ նա հայկական կինոարտադրության լավագույն ռեժիսորներից է: 2022-ից սկսեցինք աշխատել գաղափարի շուրջ։ Սցենարական զարգացումները գրեցինք ես և Գարիկը, բայց, քանի որ զուգահեռ հեռուստանախագծեր ունեինք, պատմությունն ամբողջությամբ հանձնեցինք Նարեկին և Գոռին»-պատմում է Գրիգոր Դանիելյանը։ 

Գրիգոր Դանիելյանը և Գարիկ Սեփխանյանը նաև ֆիլմի համապրոդյուսերներն են։ Մյուս համապրոդյուսերը հենց ռեժիսորն է։ Ֆիլմի անձնակազմն առանձնացնում է փոքրիկ Լեո Մկրտչյանի աշխատանքը, որի համար դերը դեբյուտային էր։ Վերջինս ֆիլմի նվիրված ասուլիսին մասնակցել է  ծնողների՝ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի ուղեկցությամբ, իսկ նկարահանումների ժամանակ ծնողները ԱՄՆ-ում են եղել, բայց դա չի խանգարել, որ Լեոն իրեն ապահով զգա։ 

Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ Գոռ Կիրակոսյանի բոլոր կինոնկարները, որոնք այնքան էլ տոնական չեն, ցուցադրվում են Ամանորին։  Ուրախ են, որ այսուհետ Ամանորին իսկապես տոնական ֆիլմ ցուցադրվի։ 

Դերասան Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է գողերից մեկին. դերասանի հիմնական խաղընկերներն են Արման Նավասարդյանն ու Դիանա Մալենկոն։

Դիանա Մալենկոն առաջին անգամ  է բացասական կերպար կերտել։ Նրա խոսքով՝ մանրամասն աշխատել են դերի վրա։ «Եթե անկեղծ, ֆիլմի առաջարկը դիտարկելիս առաջին հերթին ինձ գրավել է հենց այն փաստը, որ մարմնավորելու եմ բացասական կերպար։ Գոռ Կիրակոսյանի հետ մինչ խմբային ընթերցումներն հանդիպում ու փորձում էինք հասկանալ կերպարի ժեստերը, քայլվածքը, ձայնի հնչերանգը, խոսելու ձևը: Փորձեցինք կերպարի քրեական անցյալը տեղավորել արտաքին արտահայտչամիջոցների մեջ: Ստացանք արտաքինի ու պահվածքի դիսոնանս, որը խաղարկվում է տարբեր՝ երբեմն էլ մեկ տեսարանում»-պատմում է Դիանան: 

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Թբիլիսիում, Ստեփանավանում, Կապանում, Երևանում։ «Mallորվածը»-ում կտեսնեք նաև մի շարք սիրված կերպարների, որոնք էպիզոդիկ դերում են հանդես եկել։

Ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Կինոնկարում հնչում է նաև Գարիկ և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգը։ Դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն