Քաղաքականություն

Հայաստանը ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ազատ մուտքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ազատ մուտքը, որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների անխոնջ ջանքերի շնորհիվ»,-ասված է ՀՀ արտաքին գերատեսչության գրառման մեջ։ 

Հայաստանի ԱԳՆ-ն նաև հույս է հայտնել, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում