Starbucks-ը դիտարկում է հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու «Enterprise Armenia»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Starbucks-ի առաքելությունը, նշելով, որ խոշորագույն այս ցանցը այսօր ներկայացված է շուրջ 86 երկրում, ունի 40 հազարից ավել սուրճի կետեր և հետաքրքրված է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում։

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտում առկա ներուժին, ենթակառուցվածքների կատարելագործման հնարավորություններին, Հայաստանում սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին և աճի միտումներին։

«Բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է, և մենք ձեր այցելությունն արժևորում ենք որպես խոստումնալից քայլ այդ ուղղությամբ։ Հայաստանը առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա», - նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաև մեր երկրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Հայերեն English Español Français Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի