Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է սենատոր Սթիվ Դեյնսի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է սենատոր Սթիվ Դեյնսի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Սթիվ Դեյնսի հետ (Հանրապետական)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և ստորագրված փաստաթղթերին, TRIPP ծրագրի իրականացմամբ ստեղծվող միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեյնսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում