Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի ղեկավարի հետ

 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել American Enterprise Institute-ի նախագահ Ռոբերտ Դոերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։

Տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրից հետո ձևավորված նոր հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները՝ հետազոտական և վերլուծական նախաձեռնությունների շրջանակում։

Նշվում է, որ American Enterprise Institute-ը (AEI) ԱՄՆ հեղինակավոր վերլուծական կենտրոններից է, որը իրականացնում է ուսումնասիրություններ կառավարության, քաղաքականության, տնտեսության, սոցիալական բարեկեցության, ինչպես նաև արտաքին և պաշտպանական քաղաքականության ոլորտներում։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաների շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում