Գիտություն

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը տեղյակ չէ մրցանակի արժանանալու մասին

1 րոպեի ընթերցում

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը տեղյակ չէ մրցանակի արժանանալու մասին

Ֆրեդ Ռամսդելը, որը հոկտեմբերի 6-ին Մերի Բրունկոուի և Շիմոն Սակագուչիի հետ միասին արժանացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի, չգիտի այդ մասին, քանի որ որոշել է որոշ ժամանակով կտրվել արտաքին աշխարհից և ժամանակ անցկացնել բնության գրկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին AFP գործակալությանը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող նրա լաբորատորիայի խոսնակը։ 

Ըստ հրապարակման՝ դափնեկիրը հրաժարվել է թվային բոլոր միջոցներից, հետևաբար, Նոբելյան հանձնաժողովը չի կարողացել կապվել նրա հետ և հայտնել լուրը։ Ռամսդելի ընկեր և լաբորատորիայի համահիմնադիր Ջեֆրի Բլուստոնը նույնպես ասել է, որ չի կարողացել կապվել նրա հետ։ Բլուստոնը նշել է, որ, գուցե, անձամբ մեկնի Այդահոյի նահանգ՝ ընկերոջն ուրախալի լուրը հայտնելու համար։ 

Ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում