Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնական մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հիմնական մարտահրավերները։  

«Որոշ հանքավայրեր 15-20 տարի հետո կարող են այլևս չլինել։ Հետևաբար, անհրաժեշտ է իրականացնել նոր որոնումներ, որպեսզի, եթե մեզ համար սա առաջնահերթ ոլորտ է, շարունակենք ներդրումները և այն մնա տնտեսության կարևոր ճյուղերից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պապոյանը։ 

Նախարարը կարևորեց նաև ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխան գործունեությունը։

«Շատ կարևոր է, որ հանքարդյունաբերությունը ոչ միայն տնտեսական օգուտ բերի, այլ նաև հնարավորինս նվազագույնի հասցնի բնապահպանական վնասները»,- ընդգծեց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է արտադրական շղթայի երկարացումը։ 

«Այսօր մենք հիմնականում արդյունահանում ենք և արտահանում։ Մեր նպատակն է անցնել ավելի բարդ ու երկար շղթաների՝ ստեղծելով ավելի բարդ արտադրանք։ Օրինակ՝ պղնձի հանքաքարից անցնել պղնձի ձուլակտորի, ապա մետաղալարի և էլեկտրական սարքավորումների արտադրության։ Սա էապես կավելացնի տնտեսության բարդության ինդեքսը»,- շեշտեց Պապոյանը։

Նախարարը հավելեց, որ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամուլսարի հանքի հետ։ «Եթե որոշենք գնալ այդ ճանապարհով, դա կլինի կարևոր ռազմավարական որոշում, որը պետք է կայացնենք հանրության հետ միասին։ Այդ որոշումը կբերի ավելի շատ հարկերի, նոր աշխատատեղերի և ավելի զարգացած տնտեսության»,-նշեց Պապոյանը։

Հայերեն English Español Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի