Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝ 

  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում
  • ԱՊՀ երիտասարդական ֆորում
  • ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ
  • Երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում
  • ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք ծրագրի փակում:

Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ.-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում