Ռուսաստան

Մոսկվա է ժամանել Սիրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Մոսկվա է ժամանել Սիրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետ Ալի Նաասանի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովը։ Այցը տեղի է ունենում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համակարգման մեխանիզմների զարգացման շրջանակներում, նշում է հեռուստաալիքը։

Հուլիսի 31-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մարհաֆ Աբու Քասրան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում