Մահացել է լեգենդար պրիմատոլոգ և «շիմպանզեների մեծ բարեկամ» Ջեյն Գուդոլը

3 րոպեի ընթերցում

Մահացել է լեգենդար բրիտանացի պրիմատոլոգ, էթոլոգ և անթրոպոլոգ Ջեյն Գուդոլը, ով մեծագույն ներդրում ունի շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Instagram-ում հայտնել է Ջեյն Գուդոլի ինստիտուտը։ Բրիտանացի հետազոտողը, ով հայտնի է նաև բնության պահպանության ուղղությամբ տարիներ շարունակ կատարած աշխատանքով, 91 տարեկան էր։

Գուդոլը երկար տարիներ Աֆրիկայում ապրել է շիմպանզեների հետ և իր ուսումնասիրությունների ժամանակ արձանագրել, որ կենդանիները օգտագործում են գործիքներ և կատարում են մարդուն բնորոշ տարբեր գործողություններ՝ դրանով իսկ կոտրելով մինչ այդ գոյություն ունեցած կարծրատիպը, թե նմանօրինակ արարքները բնորոշ են միայն մարդկանց։ Տարբեր առիթների ժամանակ նա հաճախ էր պատմում, թե ինչպես էին տարիներ առաջ անվանի պրոֆեսորները դեմ հանդես գալիս իր ուսումնասիրություններին՝ հայտարարելով, թե միակ բանական արարածները մարդիկ են, իսկ շիմպանզեները, որոնք իր ուսումնասիրության հիմնական թիրախն էին, չեն կարող ունենալ բանականություն։ 

«Սակայն ես կարողացա պաշտպանել իմ տեսակետը, որն այսօր լայնորեն ընդունված է։ Մենք՝ մարդիկ, առանձին չենք կենդանի մյուս օրգանիզմներից։ Մենք միակը չենք, որ ունենք զգացմունքներ»,- նշում էր գիտնականը։ 

Նրա հետազոտությունները 1960-ականներին ոչ միայն վերափոխեցին ընկալումները մարդու մերձավոր ազգական շիմպանզեի նկատմամբ, այլև ի ցույց դրեցին, որ բոլոր կենդանիների խմբերում կան էմոցիոնալ և սոցիալական բարդ հարաբերություններ։ 

Գուդոլի աշխատանքն այս տարիների ընթացքում օգնել է պահպանել կարևորագույն էկոհամակարգեր, պաշտպանել անհետացող կենդանատեսակները։ Իր գործունեության ընթացքում նա մշտապես փորձել է մարդկանց ցույց տալ Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի տարբեր տեսակների փոխկապակցվածությունը։ 

2024 թվականին «Արմենպրես»-ը STARMUS փառատոնի շրջանակում լսել էր գլխավոր բանախոս Ջեյն Գուդոլի ելույթը, որի ժամանակ պրիմատոլոգը կրկին խոսել էր մարդկության միակ տունը՝ Երկիր մոլորակը պահպանելու կարևորության մասին։ 

«Մարդիկ ինձ հաճախ ասում են՝ Ջեյն, բայց ես միայն մեկն եմ, իսկ խնդիրը մեծ է, ի՞նչ կարող եմ միայնակ անել։ Մտածեք անապատների մասին։ Անձրևի մի կաթիլը ոչ մի փոփոխություն չի բերի, սակայն միլիարդավոր կաթիլները կարող են արթնացնել ավազի տակ գտնվող կյանքը, և անապատը կարող է նորից կյանքով լցվել։ Ահա, թե ինչ կարող են անել երիտասարդները։ Պարզապես պետք է հիշել՝ հավաքական կերպով մենք կարող ենք փոխել աշխարհը»,- նշել էր նա։

Ելույթի ամենակարևոր հատվածները կարող եք կարդալ 2024 թվականին «Արմենպրես»-ի բացառիկ հոդվածում, որը ներկայացված է ստորև։

Ինովացիա

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

 

Հայերեն

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ