ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը խորացնում է համագործակցությունը մարզային բուհերի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել հանդիպում մարզային ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ինստիտուտի կողմից շուրջ 100 անուն գիրք նվիրաբերվել է Շիրակի, Գավառի, Վանաձորի և Իջևանի պետական համալսարաններին, ինչպես նաև «Կաճառ» գիտական կենտրոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշել է՝ նախաձեռնության նպատակն է նպաստել մարզային համալսարանների զարգացմանը, հաստատել նոր կապեր, իրականացնել համատեղ աշխատանքներ, ծրագրեր, կազմակերպել դասախոսություններ։ 

«Այս աշխատանքը պետք է շարունակական լինի։ Նմանատիպ համագործակցություն ունենք Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետ։ Եվ մեզ համար ռազմավարական քայլ է ընդլայնել այս համագործակցությունը՝ ընդգրկելով մարզային համալսարանները», - ասել է Գոհար Իսկանդարյանը։ 

Քննարկվել են գիտական ոլորտում հետագա համագործակցության խորացման հեռանկարները։ Մարզային բուհերի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել՝ ընդգծելով ակադեմիական ինստիտուտի հետ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը։ 

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի