TRIPP-ը քննարկվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, երրորդ կողմ կարող է ներգրավվել միայն երկու կողմի համաձայնությամբ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

«Թրամփի ուղու» նախագիծը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով, երրորդ կողմ կարող է ներգրավվել միայն երկու կողմի համաձայնության դեպքում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի ներգրավվածության հնարավորության վերաբերյալ հարցին: 

«TRIPP–ը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով: Կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց՝ ԵՄ-ն Հայաստանի համար վստահելի գործընկեր է: 

«Եվ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն: Զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում: Եվ երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,-նշեց նա:

Հայերեն العربية English Русский

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Կրեմլից հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու ջանքերը

ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Ֆինլանդիայի դեսպանը հավատում է, որ ՀՀ-ն ունակ է անվտանգության ոլորտի բարեփոխումների գործում կատարել էական փոփոխություններ