ՀՀ ՆԳ փոխնախարարը ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարի տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է մի շարք հարցերի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Չեն Սիյուանի հետ։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Չեն Սիյուանը բարձր է գնահատել դեռևս 2015 թվականին Պեկինում ստորագրված Համաձայնագրի հիման վրա ձևավորված համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Արմեն Մկրտչյանը կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը՝ առաջարկելով այն բարձրացնել նոր մակարդակի՝ կողմերի միջև ստորագրելով փոխգործակցության նոր պայմանագիր, ինչին չինական կողմը դրական է արձագանքել։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունում հասարակական անվտանգության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով իրականացվող համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել օպերատիվ տեղեկատվության փոխանակում ու երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համադրված գործողություններ։

Կողմերն անդրադարձել են նաև իրավապահ մարմինների համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին, մասնավորապես՝ անդրազգային հանցավորության, այդ թվում՝ համացանցում կատարվող հանցագործությունների, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ոլորտներում։

Հայերեն English Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում