Ռումինիայի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տոյու Օանան անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել X-ի միկրոբլոգում կատարված գրառմամբ։ 

«Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

Ռումինիան շարունակում է վճռականորեն հանձնառու լինել Հայաստանի կայունությանը, դիմադրողականությանը և ժողովրդավարական զարգացմանն աջակցելուն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք տարածաշրջանային խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-իր գրառման մեջ նշել է Ռումինիայի ԱԳ նախարարը։ 

Նա նաև ընդգծել է, որ ակնկալում է Հայաստանի ու Ռումինիայի միջև ամուր, պրագմատիկ գործընկերության կառուցում՝ ի շահ երկու երկրների ու ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի։ 

«Ամուր կերպով աջակցում եմ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ի շահ տարածաշրջանային կայունության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Տոյու Օանայի գրառման մեջ։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել