Իրանի դեսպանը կարևորեց տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը փոխադարձության սկզբունքով

2 րոպեի ընթերցում

Իրանը միշտ ողջունել և աջակցել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ըստ որի՝ տարածաշրջանի բոլոր երկրները կարող են օգտվել տրանսպորտային ուղիներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է կապ հաստատել Նախիջևանի հետ, իսկ փոխադարձաբար Հայաստանը՝ Երասխի և Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։ 

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի արձագանքը հստակ երևում է նաև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարության մեջ։ Հինգ սկզբունքներից մեկը վերաբերում է փոխադարձությանը։ Եթե Ադրբեջանը կարող է կապ հաստատել Նախիջևանի հետ, ապա Հայաստանը պետք է ունենա հնարավորություն Իրանի հետ կապ հաստատելու Երասխի և Ջուլֆայի միջոցով»,- ասաց դեսպանը։

Սոբհանին ընդգծեց, որ եթե Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարող են ցամաքային ճանապարհով հասնել Ադրբեջան, ապա նույն հնարավորությունը պետք է ապահովվի նաև Հայաստանի քաղաքացիների համար՝ Նախիջևանի միջոցով Իրանի հետ հաղորդակցվելու համար։

«Եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից։ Եթե դա կբխի բոլորի շահերից, կարծում եմ, ոչ ոք դրան դեմ չի լինի։ Ես կարծում եմ, որ դա դրական մոտեցում է»,- եզրափակեց Իրանի դեսպանը

 

 

Հայերեն English Español Русский

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում