Լավրովը և Գուտերեշը քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխումների և միջազգային հակամարտությունների վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխման արդիական հարցերը գլխավոր քարտուղարի «ՄԱԿ-80» նախաձեռնության համատեքստում։ Լավրովն ընդգծել է կշռադատված բարեփոխումների անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հրատապ միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ առարկայական քննարկմանը։ Նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարության և բոլոր աշխատակիցների կողմից անաչառ և արդար գործելու կարևորությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածի։

Ռուսաստանը և ՄԱԿ-ն արտահայտել են համագործակցությունն ամրապնդելու իրենց վճռականությունը։ 

«Ռուսական կողմը շեշտել է իր հավատարմությունը համաշխարհային գործերում համաշխարհային կազմակերպության կենտրոնական համակարգող դերին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ իրենց ամբողջականությամբ և անբաժանելի փոխկապակցվածությամբ», - նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով