Եվրոպա

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, մանրամասնելով, որ դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի ու Իտալիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։

Դեսպանը շեշտել է աշխատանքի հիմնարար դերը՝ հիշեցնելով, որ այն ամրագրված է Իտալիայի Սահմանադրության մեջ։ 

Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էլ առաջնահերթություն է տալիս աշխատանքին՝ որպես աղքատության հաղթահարման և մարդկանց ինքնուրույն կյանքի կարևոր նախապայման։ 

Նախարարն ընդգծել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանում ստեղծվել է շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում քաղաքացիների բարեկեցության համար։ Միաժամանակ, նախարարն արձանագրել է պետության շարունակական հոգածության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելու վերջիններիս սոցիալական լիարժեք ներառումը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր՝ արձանագրելով համագործակցության շարունակականության կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում