Հայկական համ, որը գրավեց Եվրոպան. հայտնի մեղրով տորթի՝ «Մառլենկա»-ի հաջողության ճանապարհը

4 րոպեի ընթերցում

Հաջողությունը ծնվում է համառությունից և չհանձնվելուց. հենց  այս բանաձևով էլ առաջնորդվել է Չեխիայում բնակվող հայ գործարար Գևորգ Ավետիսյանը՝ հիմք դնելով Եվրոպայում հայտնի «Մառլենկա» մեղրով տորթի արտադրությանը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս օրերին Գևորգ Ավետիսյանը Հայաստանում էր՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կիսվելու հաջողության իր բանաձևով: 

«Երբ տեղափոխվեցինք Չեխիա, ես չգիտեի՝ ինչ գործ սկսեմ։ Մասնագիտությամբ դիզայներ եմ, բայց հասկացա՝ այնտեղ չեմ կարող աշխատել իմ մասնագիտությամբ. ո՛չ լեզու գիտեի, ո՛չ էլ գումար ունեի բիզնես սկսելու համար։ Մտածեցինք տորթի արտադրություն սկսել, միգուցե, այնտեղ հավանեն։ Այդպես էլ սկսվեց։ Թխեցինք տորթը և սկզբում նույնիսկ տուփի մեջ չէինք դնում, թղթով փաթաթած էինք տանում։ Առաջին պատվիրատուին անվճար տվեցի: Սկզբում օրական մեկ պատվեր էր լինում, հետո՝ երկու, երեք և այդպես շարունակ։ 

Իսկ ամենակարևոր պահն այն էր, երբ մի սրճարան միանգամից տասը տորթ պատվիրեց։ Այդ տասը տորթը դարձավ մեր գործի սկիզբը։ Եթե այդ պատվերը չլիներ, ես արդեն պատրաստվում էի փակել ամեն ինչ»,- ասաց ընկերության հիմնադիրը: 

Ավետիսյանը մշտապես նշում է, որ այս բարդ ճանապարհին իրեն նաև օգնել է Աստծո հանդեպ մեծ հավատը: Ամիսներ շարունակ առանց շահույթի փորձել է հանրահայտ մեղրով տորթը ներկայացնել քմահաճ եվրոպացիներին ու բազմաթիվ մերժումներից հետո, երբ որոշել է հանձնվել, ամեն ինչ փոխվել է դեպի դրականը: 

«Մեր տորթը մի քիչ տարբերվում է մյուս մեղրով տորթերից։ Բոլորն անում էին նույն կերպ՝ մանր փշուրներով պատում էին, բայց մենք ավելի մեծ փաթիլներով էինք ծածկում, դրա շնորհիվ այն փափուկ էր։ Մեր կրեմն էլ այլ էր, ոչ թե սովորական փոշուց պատրաստված։ Մյուս մեղրով տորթերը մեկ շաբաթից ավել սառնարանում չեն մնում, իսկ մերը երեք ամիս կարող է պահպանվել սենյակային պայմաններում, ինը ամիս՝ սառնարանում՝ առանց քիմիական հավելումների։ Մեր կարևոր բաղադրիչը մեղրն է։ Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ մեղրի որակը բարձր լինի»,-ընդգծեց նա: 

Շատ հետաքրքիր է նաև տորթի անվան ընտրությունը. այն կրում է հիմնադրի դստեր անունը:  

«Արդեն մոտ 1-2 ամիս կար, ինչ տորթի արտադրությունը սկսել էինք, բայց այն անուն չուներ, պարզապես մեղրով տորթ էր։ Այդ ընթացքում ծնվեց աղջիկս։ Մեր ընտանիքում արդեն Մառլենա անունը կար՝ մայրիկիս անունն էր, իսկ երեխային Մառլենկա կոչեցինք։ Հետո մտածեցինք՝ ինչո՞ւ այդ անունը չդնենք նաև տորթի վրա։ Անունը լավ հնչեց, կարծես, Աստծո օրհնությամբ էլ հաջողություն բերեց»,- ասաց նա։

Գործարարը նաև Հայաստանում նախագծեր իրականցվելու նպատակներ ունի. արդեն ունի գործընկեր, որը հանրահայտ տորթը հասանելի է դարձրել նաև հայ սպառողին: 

«Եթե Հայաստանում ևս երկու տարի պահանջարկը բարձր մնա, մենք պատրաստ ենք այստեղ արտադրություն բացել։ Այդ դեպքում գինը երեք անգամ կնվազի՝ առանց չափազանցության։ Տեղում արտադրելու դեպքում գինը շատ ավելի մատչելի կլինի, իսկ հետո հեշտ կլինի նաև արտահանումը՝ դեպի Իրան, Թուրքիա և Ռուսաստան»,- նշեց Գևորգ Ավետիսյանը: 

Գործարարն ընդգծեց՝ ինչ-որ բան սկսելու պարագայում պետք է համառորեն պայքարել ու չհանձնվել, նույնիսկ ամենաանհուսալի պահերից միշտ կա ելք: Իսկ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն, ըստ Ավետիսյանի,   լավ հնարավորություն էր հայրենիքում իր փորձով կիսվելու և ինչ-որ մեկի համար  մոտիվացիայի աղբյուր դառնալու համար: 

Հայերեն Español Русский Türkçe

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա