Քաղաքականություն

Հայկ Կոնջորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայկ Կոնջորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:

Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Առանձնապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են խաղաղության հաստատման արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում