Թուրքիա

Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ կվարի F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ։ 

«Հենց հիմա մենք պատրաստվում ենք այս հարցի շուրջ բանակցություններ անցկացնել ևս մեկ անգամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կանի իրենից պահանջվող ամեն ինչ ինչպես F-35, այնպես էլ F-16 կործանիչների արտադրության, տեխնիկական սպասարկման առումով։

Հունիսի վերջին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմաս Բարաքը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը կարող են մինչև 2025 թ. վերջը կարգավորել Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից բացառելու հարցը:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, քանի որ ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, որը, սակայն, տեղի չունեցավ: 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում