Քաղաքականություն

Հայաստանը կարող է դառնալ գազի մատակարարման տարանցիկ կետ. թուրք պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է դառնալ գազի մատակարարման տարանցիկ կետ. թուրք պատգամավոր

Հայաստանը և Թուրքիան ունեն փոխլրացնող հնարավորություններ տարբեր ոլորտներում, և այդ ներուժի օգտագործումը կարող է նպաստել երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում կայացած ճեպազրույցում այս մասին ասաց ՆԱՏՕ ԽՎ ենթահանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը։

«Հայաստանը որոշ ոլորտներում ունի առավելություններ, Թուրքիան՝ այլ։ Առևտրից շահում են բոլորը։ Մենք հարևաններ ենք և պատմական կապեր ունենք։ Թուրքիայում ապրում են Հայաստանի քաղաքացիներ, և մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք։ Ես հավատում եմ, որ երկու երկրները, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը միայն կշահեն խաղաղությունից»,– ասաց Աքսալը։

Նա շեշտեց նաև Թուրքիայի դերը՝ որպես խաչմերուկ Արևելքի և Արևմուտքի միջև։

«Թուրքիան Հայաստանը կկապի ամբողջ Եվրոպայի հետ։ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։ Մենք ԵՄ անդամ չենք, բայց մենք խաչմերուկ ենք Հայաստանի և Եվրոպայի միջև, և դա կարող է մեծապես օգնել։ Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»,- նշեց նա։

Աքսալը համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կբերի ոչ միայն տարածաշրջանային խաղաղության, այլև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների բացմանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում