Թուրքիա

Ռուսաստանը կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը ․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը ․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ զարգացման հիմքն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սեպտեմբերի 18-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում։

«Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել Երեւանի եւ Անկարայի ջանքերին՝ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ «3+3» ֆորմատի շրջանակներում։ Կարեւոր է, որ համաձայնությունների մշակման գործընթացում հաշվի առնվեն տարածաշրջանի իրականությունները եւ հարեւան երկրների շահերը, ինչպես նաեւ բացառվի ցանկացած արտաքին դերակատարների կողմից միջամտությունը», - ընդգծել է դիվանագետը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է 2022 թվականի հունվարին Մոսկվայում։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Սերդար Քըլըչը պաշտոնական այցով եղել է Հայաստանում, որտեղ կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը եւ նախանշել առաջիկա քայլերը՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված համաձայնությունների շուտափույթ իրագործման ուղղությամբ։

Քըլըչը նաեւ հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում