Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման համար այն պայմանով, որ հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չէ՞ որ հասկանում ենք, և նախագահ Պուտինը քանիցս դա ասել է, որ, միևնույն է, վերջին հաշվով փոխզիջումներն են կայուն պայմանավորվածությունները։ Եվ մենք պատրաստ ենք դրանք փնտրել այն պայմանով, որ անվտանգության ոլորտում մեր օրինական շահերը, ռուսների օրինական շահերն Ուկրաինայում ապահովվեն այնպես, ինչպես որ կապահովվեն նաև նման պայմանավորվածության մյուս մասնակիցների օրինական շահերը», - ասել է նա «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» ծրագրում։

Բացի այդ, ՌԴ արտգործնախարարի խոսքով, ԱՄՆ նախագահ «Թրամփի վարչակազմի դիրքորոշման մեջ առկա է ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրների ըմբռնում, և նրանք այդ մասին հրապարակայնորեն հայտարարել են, և առկա է այն բանի ըմբռնումը, որ Ղրիմում և այլ տարածքներում անցկացված հանրաքվեները չի կարելի անտեսել»։ 

«Եվ ցանկացած պայմանավորվածության մեջ հարկավոր է անպայմանորեն հաշվի առնել այդ հանրաքվեների արդյունքները։ Թե կոնկրետ ինչպես՝ միանգամից թե փուլ առ փուլ, դա այլ հարց է։ Նրանք ճանաչել են մեր մոտեցումների էությունը և աշխատում են դրա հիման վրա», - նշել է Լավրովը։

Հայերեն العربية Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով