Մետրոյի «Աջափնյակ» կայարանում աշխատանքները կարող ենք սկսել 2026 թվականից. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծն անցել է բոլոր փորձաքննությունները, աշխատանքները կարող են սկսվել 2026 թվականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին։

«Մենք այս նախագիծը բաժանել ենք երեք փուլի։ Այս երեք փուլերը լինելու են «Բարեկամություն» մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամրջի կառուցումը և կամրջից թունել՝ դեպի կայարան և հենց բուն կայարանի կառուցումը։ Մենք երեք լոտով կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը: Ես կարող եմ ասել, որ 2026 թ. մենք կարող ենք սկսել աշխատանքներն «Աջափնյակ» մետրոյի կայարանում»,- ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետը հավելեց՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումից հետո, մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կկազմի մոտ 25 տոկոս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մետրոյի հետագա զարգացման հարցը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում։

«Երբ որ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման հնարավոր սցենարներ էինք քննարկում, եկանք այն եզրակացության, որ մենք հնարավորություն ունենք մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել մինչև Ակադեմիական քաղաք և Ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանն ուղղորդել դեպի «Չարբախ» մետրոյի կայարան և, ըստ էության կստացվի, որ մենք ինչ-որ առումով շրջանաձև մետրոյի երթևեկություն ենք ունենում»,- ասաց Փաշինյանը։

Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծն իր տեսակով մասշտաբային է, և այն կյանքի կոչելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել