Սիրիայի ԱԳ նախարարը 25 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն. Axios

1 րոպեի ընթերցում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերը մեջբերել է Axios-ը։ 

Գրեհեմը նշել է, որ ինքն այլ սենատորների հետ ալ-Շիբանիին կհանդիպի սեպտեմբերի 18-ին։ Ակնկալվում է նաև, որ Սիրիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ 

Գրեհեմը Axios-ին հայտնել է նաև, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։ 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետդեպը դեռևս չի մեկնաբանել Ասաադ ալ-Շիբանիի այցի մասին տեղեկությունը։ 

Սա ավելի քան 25 տարվա ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարարի կողմից Վաշինգտոն կատարելիք առաջին այցն է լինելու։ 

 

 

Հայերեն العربية English Русский

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան

Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է