Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի կանոնադրությանը. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները պետք է համապատասխանեն Արևմուտքի պարտավորություններին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ-ի Ստամբուլյան համաձայնություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օտարերկրացի դեսպանների համար կազմակերպված կլոր սեղան-հանդիպման ժամանակ՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը:

«Մենք կպնդենք, որ, անշուշտ, լինեն անվտանգության երաշխիքներ: Մենք դրան ենք ձգտել թե՛ 2014 թվականի փետրվարին, թե՛ այնուհետև մեկ տարի անց, երբ համաձայնեցրինք նոր սկզբունքներն ու պայմանավորվածությունները և հավանություն տվեցինք դրանց: Եվ անվտանգության երաշխիքները պետք է լիովին համապատասխանեն Արևմուտքի պարտավորություններին, որոնք ամրագրված են ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այնպես էլ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փաստաթղթերով, որոնք ստորագրվել են  1999 թվականին Ստամբուլում և 2010 թվականին Աստանայում», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Լավրովն ընդգծել է, որ անվտանգության այդ երաշխիքները, ինչպես համաձայնեցված է, «պետք է հիմնված լինեն անվտանգության անբաժանելիության սկզբունքի և այն սկզբունքի վրա, որ ոչ մի երկիր իրավունք չունի ամրապնդել իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին»:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով