Եվրոպա

Եվրոպական խորհրդարանի նախագահը Գերագույն ռադայում ելույթում խոստացել է հրաժարվել ռուսական գազից և նավթից

2 րոպեի ընթերցում

EP Plenary session - Media freedom and further deterioration of the Rule of law in Poland
EP Plenary session - Media freedom and further deterioration of the Rule of law in Poland

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան առավոտյան ժամանել է Կիև: Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Մեցոլան ելույթ է ունեցել Գերագույն ռադայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի տեսանյութը Մեցոլան տեղադրել է X սոցիալական հարթակի իր էջում։ 

Մեցոլայի խոսքով՝ Եվրամիությունն Ուկրաինայի համար արդեն հավաքագրել է 169 միլիարդ եվրո, այդ թվում՝ 63 միլիարդ ռազմական աջակցություն, և ավելացնում է ներդրումներն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ 

Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է ճնշումը Ռուսաստանի վրա և ակնկալում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունել «շատ շուտով»։ 

«Մենք սերտորեն  համակարգում ենք մեր գործողությունները մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու առավելագույն ազդեցություն, և մենք կշարունակենք ավելի արագ հեռանալ ռուսական գազից և ռուսական նավթից», - ասել է Ռոբերտա Մեցոլան։ 

Կիև ժամանելուց հետո Մեցոլան X-ում գրել էր, որ Ուկրաինա է այցելում Եվրոպական խորհրդարանի «աջակցության ուժեղ ուղերձով»։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ է ծավալել 1300 օր առաջ։

«Ինչպես մենք կանգնած էինք ձեր կողքին առաջին օրը, մենք կշարունակենք մնալ ձեր կողքին», - հավելել էր նա։ 

Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն իր հերթին X-ում գրել է, որ Մեցոլայի այցը «միասնության և Ուկրաինային անսասան աջակցության կարևոր ազդանշան է»։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում