Պետգույքի կոմիտեն հայտարարել է մրցույթ՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 24/16 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության տրամադրելու նպատակով

3 րոպեի ընթերցում

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 24/16 հասցեում գտնվող 259,38 քմ ներքին և 264,5 քմ արտաքին մակերեսներով ոչ բնակելի տարածքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,147111 հա մակերեսով հողամասի վարձակալության մրցույթին։

  • Ամսական վարձավճարի նվազագույն չափը`  1,010,000 դրամ
  • Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի
  • Օգտագործման նպատակը՝ սրճարանի շահագործում

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ
  • Նախավճարի մուծումը (1,010,000 դրամ) հաստատող փաստաթղթերի բնօրինակները
  • Իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի (պետական ռեգիստրի վկայական, կանոնադրություն) պատճենները, քաղաքացիների համար՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը
  • Հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը)
  • Գործարար ծրագիր՝ գույքի օգտագործման նպատակի, ակնկալվող արդյունքների և նվազագույն ներդրումների չափի վերաբերյալ։

Մրցույթում հաղթող ճանաչված անձը պետք է ի գիտություն ընդունի, որ՝

  • Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բարլավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն
  • Բացառվում է ժամանցային և զվարճանքի բնույթի միջոցառումների կազմակերպումները, երաժշտության կիրառումը։ Սրճարանի բացօթյա հատվածի կազմակերպումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն լուծված է միջավայրին համահունչ
  • Տարածքի արդիականացման կամ օգտագործման նպատակով վարձակալը ճարտարապետական նախագիծը պետք է ներկայացնի ԿԳՄՍՆ
  • Վարձակալը պետք է ապահովի սրճարանի հարակից տարածքների խնամքը, ինչը ներդրումային պարտավորություն չէ։ 

Մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կոմիտե (Տիգրան Մեծի 4) մինչև 26․09․2025թ․, ժամը 18։00-ն ներառյալ՝ սոսնձված, ստորագրված ծրարով։ 

Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն՝  այստեղ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան