Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լեկոռնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Սուրեն Պապիկյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում