Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

3 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Իսրայելի հասցրած հարվածները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

«Կատարի Պետությունը հանձնառու է գործել վճռականորեն իր տարածքները թիրախավորող ցանկացած գործողության դեմ և իրեն իրավունք է վերապահում պատասխանելու և ձեռնարկելու պատասխանի համար անհրաժեշտ բոլոր միջոցները», - սեպտեմբերի 9-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է ալ-Թանին։

Վարչապետը Դոհային հասցված հարվածն անվանել է Իսրայելի կողմից իրականացված «պետական ահաբեկչություն» և քննադատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նշելով, որ նա սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խախտում հարևան երկրների ինքնիշխանությունը։ 

«Կարծում եմ՝ մենք հասել ենք վճռական պահի։ Ամբողջ տարածաշրջանը պետք է պատասխանի այդ բարբարոսական գործողություններին, որոնք միայն մեկ բան են արտացոլում. դրանք արտացոլում են այս անձի բարբարոսությունը, որը, ցավոք, տարածաշրջանը տանում է դեպի այն կետը, որտեղ մենք չենք կարող լուծել որևէ իրավիճակ, չենք կարող ոչինչ շտկել և չենք կարող աշխատել միջազգային օրենքների շրջանակներում։ Նա պարզապես խախտում է այդ բոլոր միջազգային օրենքները», - ասել է ալ-Թանին՝ նկատի ունենալով Նեթանյահուին։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհային՝ նշելով, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին և շարժման ղեկավարության ևս երեք անդամի։  

Չնայած Կատարը խոստացել է պատասխանել Իսրայելի գործողություններին, այնուամենայնիվ, վարչապետ ալ-Թանին հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվի տարածաշրջանային հարցերում միջնորդի իր դերից։ 

«Միջնորդությունը և կատարյան դիվանագիտությունը երկրի ինքնության մասն են կազմում։ Դա կշարունակվի, և ոչինչ մեզ չի խանգարի շարունակել այս դերը տարածաշրջանում մեզ շրջապատող տարբեր խնդիրների լուծման գործում՝ տարածաշրջանի կայունությանը և, ի վերջո, մեր ժողովուրդների կայունությանը հասնելու համար», - ասել է ալ-Թանին։

Աշխարհ

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին