Աշխարհ

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան

1 րոպեի ընթերցում

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները հաստատել են Խալիլ ալ-Հայայիի, Զահեր Ջաբարինի, Խալեդ Մաշալի և Նիզար Աուդալլահի մահը։

Israel Hayom թերթի տվյալներով՝ Դոհային հարվածելուց առաջ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին և Կատարին։

Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում