Քաղաքականություն

Պետք է տեսնել, թե ինչպես դա կաշխատի. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին

2 րոպեի ընթերցում

Պետք է տեսնել, թե ինչպես դա կաշխատի. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռ պետք է տեսնել, թե ինչպես կաշխատի Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։  

Լավրովն ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ պայմանավորվածությունները ծագել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականների ընթացքում ստորագրված փաստաթղթերից։ 

Նա շեշտել է, որ, չնայած դրան, Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել Վաշինգտոնում՝ հավելելով, որ դա նրանց ինքնիշխան իրավունքն է։ 

«Պետք է տեսնել, թե ինչպես սա կաշխատի, քանի որ Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին մեր լսած ոգևորված ակնարկները փաստաթղթերի հրապարակումից հետո ինչ-որ կերպ փոխվեցին սկեպտիկ գնահատականների, քանի որ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում