Հայաստան-Չինաստան համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. ՀՀ վարչապետն ու ՉԺՀ փոխնախագահը քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Ճենի հետ։

«Արմենպրես»-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ Հան Ճենը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը ՉԺՀ և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովին ու Պեկինում անցկացված շքերթին։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի արդյունավետ հանդիպման արդյունքն է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, ինչը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։ Հան Ճենն իր խոսքում նշել է, որ Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը, և այդ առումով վարչապետի այցը ունի առանցքային նշանակություն։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ Չինաստան կատարած աշխատանքային այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Վարչապետը նշել է, որ այցի արդյունքում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի հետագա խորացման ու ընդլայնման համար։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին համագործակցությունը զարգանում է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդվում են ժողովուրդների միջև կապերը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու ժողովուրդները մեծ համակրանք ունեն միմյանց նկատմամբ, ինչը ամուր հիմք է համապարփակ համագործակցության առաջխաղացման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Հայաստան–Չինաստան համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Հայերեն English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում