Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների հարցը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների հարցը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

Իր հերթին Դաֆնե Մարեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում