Լավրովը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

Մոսկվան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգի ձևավորմանը, որը կդառնա Եվրասիայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության բաղկացուցիչ մասը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Եվ պետք է Ռուսաստանի ու Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգը ձևավորվի որպես Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ընդհանուր մայրցամաքային ճարտարապետության բաղկացուցիչ մաս», - ասել է նա ինդոնեզական «Կոմպաս» թերթին տված հարցազրույցում։

Նախարարն ընդգծել է, որ «կայուն խաղաղությունն անհնար է առանց հակամարտության սկզբնա​​պատճառներն արմատապես վերացնելու»։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ «որպեսզի խաղաղությունը հաստատուն լինի, անհրաժեշտ է ճանաչել և միջազգային իրավական եղանակով ձևակերպել նոր տարածքային իրողությունները, որոնք առաջացել են Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելուց հետո»։

Լավրովը հավելել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակը, այսինքն՝ այն պայմանները, որոնք ամրագրված են Ուկրաինայի 1990 թվականի անկախության հռչակագրում, և որոնց հիման վրա ուկրաինական պետականությունը ժամանակին ճանաչվել է Ռուսաստանի և ամբողջ միջազգային հանրության կողմից»։ 

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան այսօր «միակ երկիրն է, որտեղ օրենսդրական մակարդակով արգելված է բնակչության զգալի մասի լեզվի օգտագործումը»։ 

«Ոչ պակաս կարևոր է ապահովել մարդու իրավունքների վերականգնումը և պահպանումը այն տարածքներում, որոնք մնում են Կիևի ռեժիմի վերահսկողության տակ, որը, ինչպես ես արդեն նշել եմ, ոչնչացնում է Ռուսաստանի, ռուսների և ռուսախոս մարդկանց հետ կապված ամեն ինչ՝ ռուսաց լեզուն, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը, ռուսալեզու լրատվամիջոցները», - նշել է նա։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով