Քաղաքականություն

ՀՀ վարչապետը Պեկինում ներկա է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Պեկինում ներկա է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում ներկա է գտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։

Տոնական միջոցառումների շրջանակում Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում