Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ու Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը ստորագրել են համագործակցության ծրագիր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին:

«Արմենպրես»,-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում հայ-չինական համագործակցության առկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին: Շեշտվել է երկկողմ մշակութային կապերի ընդլայնման և խորացման կարևորությունը՝ որպես հազարամյակների պատմություն ու հարուստ մշակույթներ ունեցող ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու կարևոր գործոն։

Նախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ արձանագրել է վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի առաջատար թանգարանների միջև ակտիվ փոխգործակցությունն ու համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, որը թույլ է տալիս նոր շունչ հաղորդել հայ-չինական մշակութային երկխոսությանը:

Նախարար Սուն Յելին նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծել հայ և չինացի զբոսաշրջիկների համար՝ դարձնելով մշակութային զբոսաշրջությունն ավելի դինամիկ և հասանելի։

Կողմերը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ոլորտներում փորձի և գիտելիքի տարածման հեռանկարները։

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելին ստորագրել են 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների միջև:

Հայերեն English Français Русский 中文

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը