Հայաստանը և Ճապոնիան վավերացնելու են եկամուտների կրկնակի հարկումը բացառելու կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

«Գիտեք, որ Կառավարության ծրագրով հարկային քաղաքականության համար ամրագրված է մի կարևոր ուղղություն՝ ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառության աշխարհագրությունը։ Սա հատկապես կարևոր է այն երկրների հետ, որոնց հետ ակնկալվում է տնտեսական կապերի ամրապնդում և ներդրումների ներգրավում։ Այս շրջանակում է, որ նախաձեռնվել և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան»,– նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նման համաձայնագրերը լուծում են երկու հիմնական խնդիր․ սահմանում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ, քան ազգային օրենսդրությամբ է նախատեսված, ապահովում են կայուն և կանխատեսելի հարկային միջավայր երկու երկրների գործարարների համար։

Մինչ այժմ գործել է Ճապոնիայի և Խորհրդային Միության միջև կնքված համաձայնագիրը, որը, սակայն, իրավական պատճառներով չի կիրառվել Հայաստանի կողմից։ Նոր նախաձեռնությամբ վերականգնվում է նման փաստաթղթի կիրառման պրակտիկան։

ԱԳՆ ներկայացրած եզրակացության համաձայն՝ կոնվենցիան կնպաստի Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի, առևտրի և ներդրումների զարգացմանը։ Փաստաթղթի վավերացումը նաև կլրացնի 2018 թվականին ստորագրված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը:

Հայերեն English Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր