Ալիևն ու Էրդողանն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը

2 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, ներառյալ՝ Էներգետիկայի և տրանսպորտի ոլորտները։ 

Երկրների նախագահները քննարկել են ադրբեջանական SOCAR-ի և թուրքական Botaş ընկերության միջև համագործակցությունը: Նշվել է ադրբեջանական գազի Սիրիա մատակարարման կարևորությունը Թուրքիայի միջոցով՝ Կատարի ֆինանսական աջակցությամբ: Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այլ երկրներում համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:

Ընդգծվել է մի քանի օր առաջ կայացած Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության կարևորությունը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի շրջանում իրականացվող երկաթուղային նախագծերի վերաբերյալ:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Նաև  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշվել է որ թյուրքալեզու պետությունների կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա այս տարի Ադրբեջանում։

Հայերեն Español

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել