Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։