Աշխարհ

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի առաքելության վրա. հրթիռը պայթել է Ջանզուրի համալիրի մոտ

1 րոպեի ընթերցում

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի առաքելության վրա. հրթիռը պայթել է Ջանզուրի համալիրի մոտ

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության գլխամասային գրասենյակի մոտ, որը գտնվում է Ջանզուրի ափամերձ շրջանում՝ մայրաքաղաք Տրիպոլիի հարևանությամբ, հրթիռ է պայթել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ միջադեպի արդյունքում զոհեր չեն եղել, և շենքը չի վնասվել։ 

Միջադեպը համընկել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Հաննա Թեթեհի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի հետ, որտեղ նա զեկույց էր ներկայացնում Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Իր ելույթում Թեթեհը ուրվագծել է ճանապարհային քարտեզ, որը ներառում է նոր միասնական կառավարության ստեղծում, թափանցիկ ընտրություններ և երկրում արդյունավետ կառավարման վերականգնում։

Տրիպոլիում գտնվող Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպը կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ: Հրթիռի արձակման վայրում առգրավվել է Toyota մակնիշի մեքենա, որի մեջ հայտնաբերվել է զինամթերք:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն՝ պարզելու համար ներգրավված անձանց ինքնությունը։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում