Իրավունք

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց

2 րոպեի ընթերցում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեք ամսով երկարաձգել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավորը Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը բացատրել է նրանով, որ մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկը շարունակում է բարձր մնալ, հետևաբար խափանման այլ միջոց՝ գրավ կամ տնային կալանք կիրառելն այս փուլում նպատակահարմար չէ։ 

Դատական նիստն ընթացել է առանց մեղադրյալի պաշտպանների մասնակցության, որոնք ավելի վաղ հայտարարել էին նիստը բոյկոտելու մասին՝ պատճառաբանելով, որ դատարանն անօրինական է ձևավորվել։ 

Դատարանը երեք ամսով երկարաձգել է նաև նույն գործով անցնող Արման Իսրայելյանի և Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։ 

Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 26-ին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում։ Քննչական կոմիտեն նույն գործով դատարան էր ներկայացրել 16 անձի կալանավորելու միջնորդություն։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում