Ռուսաստան

Ուկրաինայի անվտանգության հարցերի քննարկումն՝ առանց Ռուսաստանի, փակուղու կհանգեցնի. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի անվտանգության հարցերի քննարկումն՝ առանց Ռուսաստանի, փակուղու կհանգեցնի. Լավրով

Ռուսաստանը համաձայն չէ այն բանի հետ, որ Ուկրաինայի հավաքական անվտանգության հարցերը լուծվեն՝ առանց իր մասնակցության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դա չի ստացվի։ Մենք բազմիցս բացատրել ենք, որ Ռուսաստանը չի գերագնահատում իր շահերը, բայց մենք վճռականորեն և կոշտ ձևով կապահովենք մեր օրինական շահերը», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՌԲԿ պարբերականը։

ՌԴ արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, հասկանում է, որ անվտանգության հարցերի լուրջ քննարկումն՝ առանց Մոսկվայի, «ուտոպիա է և ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանի»։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի համար անվտանգության հավաքական երաշխիքները լինեն հուսալի և հիմնված լինեն անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա՝ նաև Ուկրաինայի հարևանների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում