Աշխարհ

Գազայում պատերազմի ժամանակ հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդային մակարդակի

1 րոպեի ընթերցում

Գազայում պատերազմի ժամանակ հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդային մակարդակի

Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։

Նրա խոսքով՝ 2024 թվականին 383 օգնության աշխատող է սպանվել, որոնց գրեթե կեսը՝ Գազայում և իսրայելական վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքներում։

Ըստ «Հումանիտար աշխատողների անվտանգության տվյալների բազայի», ընթացիկ տարում արդեն 265 աշխատակից է սպանվել, որոնցից 173-ը գտնվել են Գազայում։

Նույն տվյալների համաձայն՝ Սուդանում էլ այս տարի սպանվել է 36 մարդասիրական աշխատող, իսկ Ուկրաինայում՝ երեք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում