Տնտեսություն

ԱՄՆ դեսպանն «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման հարցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանն «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման հարցը

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ 

«Դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցեց Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։ 

Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում