Դատարանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը, միաժամանակ, երկարաձգել է նրա կալանքի ժամկետը ևս 10 օրով։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա հունիսի 28-ից կալանավորված է։
Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։